Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Զախարովան դատապարտել է Արցախում լարվածությունը

Քաղաքականություն
8-2

Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, դատապարտում է Արցախում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում։ «Խոսքն այն մասին է, որ տարբեր տեղեկությունների հաղորդմամբ, մայիսի 15-ին ադրբեջանական կողմից կրակի է ենթարկվել շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտ։ Համապատասխանաբար արձագանքել է նաև մյուս կողմը։ Օբյեկտի բնույթ, դրա կրած վնասի աստիճանի և անձնակազմի կորուստների վերաբերյալ տեղեկությունները հակասական են։ Ես ևս մեկ անգամ արտահայտեցի Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում »,- ասել է նա։