Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է «Խոստումը» ֆիլմի երգի կատարողը

Հասարակություն
RTR85XX-pic905-895x505-44956

Դեթրոյթում այսօր 52 տարեկանում հանկարծամահ է եղել Soundgarden և Audioslave ռոք խմբերի մեներգիչ, երգահան Քրիս Քորնելը:

«Գազետա ռու»-ն, հղում կատարելով Associated Press-ին նշում է, որ  ռոք աստղի մենեջերներից Բրայան Բամբերին ասել է, որ «Քորնելը վախճանվել է չորեքշաբթի գիշերը, նրա անսպասելի մահվան լուրը շանթահարել է կնոջը, ընտանիքի անդամներին և բոլոր բարեկամներին»: Քրիս Քորնելը ծնվել է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Մանկության ժամանակ նա տառապել է դեպրեսիայով, սակայն որը հետագայում չի խնագարել նրան ստեղծագործել։ Ռոքի աստղերին ցնցել է Քրիս Քորնելի մահվան բոթը: Աշխարհահռչակ աստղերը ցավակցական ուղերձներ են հրապարակում: Էլթոն Ջոնը գրել է, որ չի կարողանում հավատալ այդ ահավոր լուրին: Լեգենդար կիթառահար և երգահան Ջիմի Փեյջը Led Zeppelin-ից այսօր հայտարարել է. - «Այդքան ջահել, այդքան տաղանդավոր, քեզ շատ ենք կարոտելու, Քրիս»: Քրիս Քորնելը  վերջերս հեղինակել և ձայնագրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի նույնանուն երգը: