A
A
Կ. Կարապետյանը հիշեց, որ չի շնորհավորել Տարոն Մարգարյանին
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ մի փոքր ուշացումով հիշեց, որ պետք է շնորհավորի քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին։ Իր հանձնարարականները տալու ժամանակ նա ընդհատեց նիստը, ապա շնորհավորեց և հավելեց, որ կառավարությունն աջակցելու է նրան՝ լավ կառավարություն ունենալու գործում. Այնուհետ վարչապետը հավելեց.«Ժամանակավոր կառավարություն է, դրա համար էլ նման վրիպակներ ենք թույլ տալիս»։