Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանի աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց. ասուլիս՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
zara1-1

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հանդես է գալու շտապ ասուլիսով։ Հիշեցնենք, այսօր Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցած վիճաբանությունից հետո ոստիկանները բերման էին ենթարկել Զարուհի Փոստանջյանի դստերը։ Ճանապարհի կեսին ոստիկանական մեքենան խափանվել էր, իսկ աղջիկը՝ ազատ արձակվել։ Սակայն շոկային վիճակից ու ստացած հարվածներից աղջկա ինքնազգացողությունը վատացել է: Շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Այս պահին Զարուհի Փոստանջյանը «Արմենիա» ԲԿ-ում է՝ դստեր մոտ։ Նախնական ախտորոշմամբ՝ աղջկա մոտ ուղեղի ցնցում է։