Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արի, տատի ջան». ուղղորդված ընտրություն և խախտումներ՝ թիվ 4/35-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
yntr

Թիվ 4/35 ընտրատեղամասում «Ելք» դաշինքի վստահված անձ Սոֆյա Հովսեփյանն այսօր վաղ առավոտից արձանագրում է տարբեր տեսակի ընտրախախտումներ ու կուտակումներ տեղամասում: Սակայն նրա պնդմամբ՝ հանձնաժողովի նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում  նրա արձանագրած խախտումներին. «Առավոտվա ժամը 8-ից նույն մարդիկ, անընդհատ գալիս են , ներս բերում տարբեր մարդկանց, ուղղորդում են մարդկանց, անգամ դիտորդներից մեկը ուղղորդեց ընտրողներից մեկին ու նրա փոխարեն քվեարկեց»,- նշեց նա: Մեր նկարահանման ժամանակ էլ Սոֆյա Հովսեփյանը նկատեց մի մարդու, որն արդեն 4-րդ անգամ է գալիս ընտրատեղամաս:  Քաղաքացուց փորձեինք ճշտել, թե ինչու է անընդհատ գալիս ընտրատեղամաս, նա սկզբում հերքեց՝ ասելով, որ առաջին անգամ է գալիս, բայց երբ նրան տեղեկացրեցին, որ ներսում տեսախցիկներ կան, նա փոխեց իր խոսքը. «Ես մտել եմ, որպես օգնող, մի անգամ,  իսկ որ ասում եմ առաջին անգամ՝ նկատի ունեմ ընտրելու համար»: Հանձնաժողովի նախագահը հերքում է բոլոր միջադեպերը, ասում է ոչ մի խախտում չի  եղել: Սոֆյա Հովսեփյանը պնդում է  նաեւ, որ հանձնաժողովի նախագահը վիրավորել է իրեն, սակայն սա նույնպես նախագահը հերքում է: «Ա1+»-ի տեսանյութերը՝ ուղղորդված ընտրությունների ու արձանագրված բազմաթիվ խախտումների մասին թիվ 4/35 ընտրատեղամասում։