Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը՝ տեղաշարժած պահարանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
paharan

Արդեն հաղորդել էինք, որ 9/46 տեղամասում ժամը 21:30 րոպեին ոստիկանները  ընտրատեղամասի քվեարկության սենյակից դուրս տարել չհրկիզվող պահարան: Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից «Ելք»  դաշինքի ներկայացուցիչը: Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր  քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակրպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ  անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը  թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»: «Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը կեսգիշերն անց այցելել էր 9/46 տեղամաս՝ պարզելու թե  բացված չհրկիզվող պահարանը ինչ վիճակում է։