A
A
Կենտրոնը գործում է «խելացի» սարքերի շնորհիվ
Այսօր Գյումրիում պաշտոնապես բացվեց Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնը։ Կենտրոնը աջակցում է վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ներդրմանը։ Այն բաց է «Կանաչ էներգիա»-ով հետաքրքրվող հանրության, կազմակերպությունների, ձեռնարկությունների, պետական հաստատությունների համար ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Կենտրոնը գործում է ֆոտովոլտաիկ, արևային և այլ «խելացի» սարքերի շնորհիվ (ոչ մի վճար էլեկտրաէներգիայի, ջեռուցման ու լույսի համար)։
Կենտրոնը ստեղծվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ էներգիա հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում։
