Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրակաշառք բաժանելու տեսագրությունը պահպանվել է «ՀԺ»-ի լրագրողի հեռախոսում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitleտտd

«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանի  խոսքերով՝ նա Կուրղինյան փողոցում՝ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում մարդկանց կուտակումներ է նկատել, և ենթադրել է, որ ընտրակաշառք են բաժանում և մտել է շտաբ՝ լուսանկարահանելով տեղի ունեցածը:  «Հետո, երբ հասկացան, որ ես կողմնակի մարդ եմ և տեսանկարահանում եմ, մոտեցան մի քանի տղաներ ձեռքիցս վերցրեցին հեռախոսս, բավականին երկար ժամանակ հետո վերադարձրեցին մեջից գրեթե ամեն ինչ ջնջած: Ես շատ պահանջեցի հեռախոսս՝ ասում էին՝ ինչ հեռախոս, հույսս կտրած գնում էի տուն, ճանապարհին փորձեցին վերադարձնել անձեռոցիկներով, այսինքն՝ մատնահետքերը ջնջված վրայից, հետո հասան տուն, դուռը բացեցինք և հեռախոսը այդպես անձեռոցիկով գցեցին տուն, գնացին»,- ասել է լրագրողը: Հետո ՀՀԿ նախընտրական շտաբը հերքեց ընտրակաշառք բաժանելու լուրը: Քիչ առաջ ՀԺ-ն հրապարակեց հեռախոսում  այնուամնեայնիվ պահպանված տեսանյութը: