Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live.Ելք դաշինքի ամփոփիչ համերգ-հանրահավաքը (տեսանյութ)

Քաղաքականություն
elq-3

Մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունը շանս է քաղաքացիների համար՝ ունենալ ընտրված քաղաքապետ։  «Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ Հանրապետական կուսակցությունը ընտրակաշառքով և վարչական ռեսուրսով  վերարտադրվի»,- ասում է Էդմոն Մարուքյանը։ Ելք դաշինքն այսօր Հյուսիսային պողոտայում հանրահավաքով ավարտեց նախընտրական քարոզչությունը։ Էդմոն Մարուքյանը հորդորում է երևանցիներին՝ դեմ կանգնել բոլոր արգելքներին՝ մասնակցելով  քվեարկությանը։  «Մայիսի 14-ին եթե անգամ կարկուտ գա, գնացեք ընտրության, եթե անգամ ամենաանդադար անձրևը լինի, եթե անգամ ձյուն գա, էլի գնացեք ընտրության, եթե ձեզ տեղ են հրավիրել, գնացեք ընտրության, հետո այդ միջոցառմանը»։ Երևանի գործող ավագանու ամենահասանելի և ակտիվ անդամ Անահիտ Բախշյանը ԵԼՔ-ի երիտասարդներից հետ չի մնում։ Բայց շտապում է նրանց գովեստի խոսքեր ուղղել. «Մեղվի փեթակի պես աշխատում են, խելացի, բոլորն ասելիք ունեցող, բոլորը հակադրվող են, և արդյունքում ծնվում է հետաքրքիր մի բան»։ Անահիտ Բախշյանը լրջացնում է թեման։ Ինքը կողմնակիցը չի եղել դաշինքի կողմից 15 000 դրամ՝ ընտրակաշառք չվերցնելու համար առաջարկին, բայց հետո միտքը փոխել է. «Քանի գնաց ես համոզվեցի, որ սեպը սեպով են հանում»։ Նորընտիր պատգամավոր Սասուն Միքայելյանը երևանցիներին հորդորում է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ Իսկ քաղաքապետի ընտրություններում ձայն տալ ԵԼՔ Դաշինքին։  «Ես չեմ կարողանում Հրազդանում հելնեմ քայլեմ, սաղ մոտենում են ասում՝ փրկի, գումար տուր, ասում ես՝ ում ես ընտրել, ասում են՝ գումար ենք վերցրել ձեզ ձայն տվել։ Մի քիչ խոսում ես՝ ասում ա, որ մեզ չի ընտրել։ Ժողովուրդ ջան, դուք պետք է ձեզ փրկեք»։ Իսկ դրա համար Ելք դաշինքը խոստանում է՝ տեր է կանգնելու իրենց տրված ամեն քվեի։   [caption id="attachment_1542129" align="alignnone" width="700"]The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue[/caption] [caption id="attachment_1542130" align="alignnone" width="700"]The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue[/caption] [caption id="attachment_1542131" align="alignnone" width="700"]The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue[/caption] [caption id="attachment_1542132" align="alignnone" width="700"]The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue[/caption] [caption id="attachment_1542133" align="alignnone" width="700"]The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue The final pre-election campaign of 'Elq' Alliance ahead of City Council elections took place on the Northern Avenue[/caption]