Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանի գործը չանջատեցին «Սասնա ծռերի» գործից. epress.am

Հասարակություն
karo

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի միջնորդությունը՝ իր դատական գործն «Սասնա ծռեր» խմբի գործից անջատելու մասին։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Փաստաբանի խոսքով՝ իրենք հենց նման վճիռ էլ ակնկալում էին դատարանից, և հիմա պատրաստվում են սպառեն մյուս երկու ատյաններն ու դիմեն Եվրոդատարան։ «Դատարանը գտավ, որ չի կարող գնահատական տալ քննիչի որոշմանը և այդ պատճառաբանությամբ մերժեց մեր միջնորդությունը։ Մենք ակնկալում էինք նման որոշում, և հիմա սպասում ենք, որպեսզի շատ արագ դիմենք Եվրոպական դատարան, և այս հարցը այնտեղ բարձրացնենք, որ գոնե նրանց ջանքերով այս հարցը կարգավորվի»,- նշել է Հայրապետյանը։ Նա ասել է նաև, որ դատավորի այս որոշումը «Վճռաբեկ դատարանի ստեղծած իրավիճակն է», երբ դատարանները պատճառաբանում են, որ չեն կարող անդրադառնալ դատախազի որոշումներին։ «Վճռաբեկ դատարանը փորձում է այնպես անել, որ դատարանները չունենան ազատության աստիճան, որպեսզի դատախազությունը կարողա անարգելք կատարել այն, ինչ իրեն հարմար է։ Վճռաբեկ դատարանի անպետք որոշումների արդյուքնում դատարանները զրկվում են ինքնուրույն որոշումներ կայացնելուց և միջնորդությունները մերժում են այն հիմնավորմամբ, որ իրենք չեն կարող դատախազական ֆունկցիաները վերցնել իրենց վրա։ Իսկ այս նախադասությունը հիմարություն է, քանի որ, եթե քննիչը սխալվում է, դիմում ես դատախազին, իսկ երբ դատախազն է սխալվում՝ դիմում ես դատարան, որը պարտավոր է անդրադառնալ քննիչի որոշումների հիմնավորվածությանը», — նշել է Հայրապետյանը։ Ավելին՝ այստեղ