Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի է ունեցել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Պաշտոնական
unnamed7-2

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովի որոշմամբ ընկերություններից առաջինի  բողոքը բավարարվել է, երկրորդինը՝ մերժվել, իսկ երրորդի բողոքի քննությունը հետաձգվել է՝ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: