Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան բախվել է ոստիկանության զորքերի զորամասի պատին

Հասարակություն
da546ec46f083a9d6b179092fb9d9c78

Մայիսի 10-ին, ժամը 01:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 34 ML 253 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ոստիկանության զորքերի զորամասի պատին, այնուհետև գազատար խողովակի սյանը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: ԱԻՆ