Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի օր Երևանն էլ կարող է արժանանալ Անիի ու Կարսի տխուր ճակատագրին. Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-12

Քարոզարշավի շրջանակներում Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Հանրապետության հրապարակում հանդես է գալիս նախընտրական ելույթով:  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը  բացատրում է Անի ու Կարս  կատարած իրենց այցի նպատակը.  «Երևանցի ընտրողներին ցանկանում էինք  ցույց տալ, որ եթե ձայնը տան գործող իշխանությանը, ապա Երևանն էլ մի օր կարող է արժանանալ Անիի ու Կարսի տխուր ճակատագրին»։ «Երկիր Ծիրանիի» մամուլի խոսնակ Սոնա Աղեկյանը պատմեց, որ Անիում թուրքի աչքերում վախ են տեսել, որովհետեւ իրենք իրենց տեր են զգացել, բայց միեւնույն է, այնտեղ հրաման արձակողը եղել է թուրքը. «Մենք կոչ ենք անում ձեզ, սիրելի՛ երեւանցի, որպեսզի 1045 թվականի նույն դավաճանությանը, որը հիմա ականատես ենք լինում ՀՀԿ-ի կողմից, կեղեքող, ամենուր սովից արտագաղթող հայրենակիցներ ունենք, կոչ ենք անում մայիսի 14-ին գնալ մարտի՝ իշխանությունը վերագտնելու»: Նա  հայտարարեց, որ ՀՀԿ-ի դեմ մարտի է գնում ընդամենը մեկ ընդդիմություն, այն էլ իրենք են. «Երկիր Ծիրանի կուսակցությունը միակ ընդդիմադիր կուսակցությունն է»:  Զարուհի Փոստանջյանը հրավիրեց համաքաղաքացիներին մայիսի  12-ին գալ Ազատության հրապարակ, որտեղ Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ համերգ-հանրավահաք կանցկացվի և դրանով կավարտվի իրենց քարոզարշավը:   [caption id="attachment_1541313" align="alignnone" width="700"]Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square[/caption] [caption id="attachment_1541314" align="alignnone" width="700"]Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square[/caption] [caption id="attachment_1541315" align="alignnone" width="700"]Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square[/caption] [caption id="attachment_1541316" align="alignnone" width="700"]Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square[/caption] [caption id="attachment_1541317" align="alignnone" width="700"]Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square Leader of 'Yerkir Tsirani' party Zaruhi Postanjyan made an announcement on Republic Square[/caption]