Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չկառավարվող առագաստանավ ու ռետինե նավակներ՝ Սևանում

Հասարակություն
5a5ab3508ae942a0fc613d432075d95b

 

Մայիսի 8-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին՝ նորակառույց կամրջի մոտակայքում, քաղաքացիները ռետինե նավակներով դուրս են եկել Սևանա լիճ և քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն ափից մոտ 50 մ հեռավորությունից դուրս են բերել Շ. Հ.-ին և Հ. Ս.-ին իրենց նավակներով։ Մեկ այլ դեպք՝ Մայիսի 8-ին, ժամը 12։06-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակզու հարավային ափից մոտ 400 մետր հեռավորության վրա (դեպի Սևանա լիճ) առկա է քամու հետևանքով չկառավարվող առագաստանավ (ուղևորով)։ Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները Ս. Ռ.-ին և Ա. Չ.-ին նավակով դուրս են բերել ափ: