Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլ տալու, առնելու բան չկա». Մանվել Գրիգորյան. Առավոտ

Քաղաքականություն
52

Այսօր Եռաբլուրում հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ով էլ գա իշխանության, խաղաղության փաստաթուղթը պարտադրվելու է նրանց, վազելով են գնալու ստորագրեն հողեր հանձնելու փաստաթուղթը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանել է. «Դե էդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետն ա, կարծիքն ա, բայց վազելով ոչ մեկը տենց բան չի անի: Տենց բան անող էլ չի կարա ըլնի՝ տանենք տանք եւ այլն: Ուզում են, բայց փոխարենն ի՞նչ են տալիս: Մի անգամ լսե՞լ ես ասեն՝ էս տալիս ենք, էս տվեք: Հո մենակ ուզելով չի, չկա տենց բան: Երկրորդն էլ՝ ինքնորոշումը, անկախությունը ժողովուրդը ձեռք է բերել իր արյան, միասնության, ամեն ինչի գնով: Համ էլ ի՞նչն են ուզում, ի՞նչ պիտի տանք իրանց հետ: Մենք եսիմ ինչեր չենք արել՝ մի պուճուր անվտանգության գոտիներ ենք ապահովել Արցախի ժողովրդի համար, վսյո՛: Էլ տալու, առնելու բան չկա: Եթե անկախություն ճանաչեն, նոր հնարավոր է ինչ-որ ճամփա գծելու խնդիրներ լինի, որովհետեւ մենակ Ղարաբաղի տարածքից Ադրբեջանում իրենց ձեռքին հողակտորներ կան»: Ամբողջական հոդվածը` այստեղ