Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ն չեղարկել է Լիոնել Մեսիի որակազրկումը

Սպորտ
sport-mesi

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վերաքննիչ կոմիտեն բավարարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը եւ չեղարկել այդ երկրի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի որակազրկումը: Այդ մասին հայտնում է  ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքէջը: Արգենտինայի հավաքականի ավագը մարտի վերջին 4 խաղով որակարզրվել էր՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի հետ խաղում եզրային մրցավարին իբր հայհոյելու համար: Սակայն Լիոնել Մեսին հայտարարել էր, որ ինքը չի վիրավորել խաղավարին, այլ զայրույթից ինքն-իրեն հայհոյանք է հնչեցրել: Հիմնավոր ապացույցներ չունենալու պատճառով ՖԻՖԱ-ն չեղարկել է իր որոշումը: Նշենք, որ Լիոնել Մեսին ստիպված բաց էր թողել Բոլիվիայի հետ հանդիպումը, որն ավարտվել էր արգենտինացիների պարտությամբ՝ 0:2: Այժմ ֆուտբոլիստը կարող է օգնել իր երկրի հավաքականին, առավել եւս, որ թիմը աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտում զբաղեցնում է 5-րդ ոչ անցումային տեղը: