A
A
«Գրադարանավարների փոխարեն կրճատեք ձեր ուռճացված հաստիքները» (տեսանյութ)
Վանաձորի կենտրոնացված գրադարանային համակարգի 62 հաստիքներից 41-ը կրճատվելու են: 7 գրադարանավարներ դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անհիմն ու հակաիրավական է համարում ավագանու որոշումը: Իրավապաշտպանը հակադարձում է Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ հաստիքների օպտիմալացումը պետք է սկսել առաջին հերթին հենց քաղաքապետարանի աշխատակազմի ավելորդ հաստիքները կրճատելուց: Վանաձորի «Լոռի» ՀԸ տեսանյութը