Երկու տարվա ընթացքում 270 հայ կրթություն է ստացել ԱՄՆ-ում
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը կարեւորում է հայ ուսանողների կրթություն ստանալը ԱՄՆ-ում: Նա ցանկանում է շատ հայ ուսանողներ տեսնել այնտեղ։ «Կարծում ենք, որ նմանատիպ հնարավորություններից շահում են երկուստեք: Նախ հայ ուսանողների հետ շփվելով Ամերիկայում սովորողները կարողանում են հարստացնել իրենց փորձը: Եւ հայ ուսանողները կարողանում են ոչ միայն մասնագիտական հմտություններ ձեռք բերել, այլ նաեւ ծանոթություններ, ընկերություն, կապեր, որոնք ամբողջ կյանքի համար են»,- ասաց Ռաֆիկ Մանսուրը: Փոխդեսպանի խոսքերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարում ավելի քան մեկ միլիոն քաղաքացի է սովորում Միացյալ նահանգներում: Ըստ Կրթության միջազգային ինստիտուտի կողմից հրապարակվող վիճակագրական տվյալների՝ ԱՄՆ-ում 2015-2016 ակադեմիական տարում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը 270: EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ հյուրընկալել էր ԱՄՆ մի շարք համալսարանների հայ եւ ամերիկացի շրջանավարտների: