A
A
102 րդ ռազմաբազայի սպասարկման ոլորտի հայ աշխատակիցները 3 րդ ամիսն է աշխատավարձ չեն ստացել. Գալա (տեսանյութ)
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի սպասարկման աշխատանքներում ներգրավված աշխատակիցները երրորդ ամիսն է աշխատավարձ չեն ստացել:
Երկրորդ օրն է մոտ 150 աշխատակիցներ, ովքեր հիմնականում ՀՀ քաղաքացիներ են, հրաժարվում են աշխատել ու պահանջում են իրենց աշխատավարձերը: Իրենց անմիջական ղեկավարները վերջիններիս տեղեկացրել են, որ ՌԴ-ից պետք է գումարները փոխանցվեն, որ իրենք էլ աշխատավարձ վճարեն, սակայն արդեն երրորդ ամիսն է աշխատակիցներին տեղեկացնում են, որ Մոսկվայից փոխանցումներ չեն կատարվել, հետեւաբար հարկավոր է դարձյալ սպասել:
Մանրամասները՝ տեսանյութում