A
A
ԱԺ նիստը կրկին չկայացավ
5-րդ գումարման ԱԺ նիստը քվորումի բացակայության պատճառով կրկին տեղի չունեցավ։ 131 պատգամավորից ներկա էր 9-ը` ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Վահրամ Մկրտչյանը, ԲՀԿ խմբակցությունից Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահագն Մախսուդյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը։ Ի դեպ, այսօր պատգամավոր Վահագն Մախսուդյանի ծննդյան օրն էր։ Նոր ԱԺ-ում նա այլևս չի լինի։