Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Կիրակոսյան. «Հայաստանն ու Արցախը խաղաղության գործընկերներ չունեն»

Քաղաքականություն
richard

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների  հանդիպման կայացման փաստն արդեն կարեւոր է. այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը։  «Բայց ես զայրացած եմ, որ Հայաստանն ու Արցախը խաղաղության գործընկերներ չունեն: Հայաստանը դիվանագիտական առումով ունի գործընկեր, բայց ոչ՝ ռազմական առումով: Իսկ Ադրբեջանն ամեն դեպքում ունի ռազմավարություն, որը ո՛չ դիվանագիտական է, ո՛չ էլ ռազմական: Ադրբեջանի մոտեցումը մաքսիմալիստական է, նրանք ուզում են ամեն ինչ կամ ոչինչ»։ Նա նաեւ ընդգծեց, որ Ադրբեջանն անընդհատ մեծացնում է կոնֆլիկտի զարգացման վտանգը:  Անդրադառնալով ապրիլի 28-ից առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դիտարկմանը, թե եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը, Կիրակոսյանն ասաց. «Դա ավելի շատ ռուսական դիվանագիտության արտացոլումն է, քան Ադրբեջանի կողմից դիվանագիտության որեւէ առաջընթացի: Կարևոր է, որ ի տարբերություն Ուկրաինայի, Ղրիմի, Ռուսաստանն այս հիմնախնդրի պարագայում ավելի շատ է համագործակցում է Արևմուտքի հետ»: