«Երկիր Ծիրանի»-ն միացյալ խմբով այցելել է Արաբկիր եւ Աջափնյակ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, Ավագանու թեկնածուները եւ կուսակցության քարոզչական խմբերն այսօր կեսօրից իրենց նախընտրական քարոզարշավը միացյալ խմբով շարունակեցին Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջաններում:
Զարուհի Փոստանջյանն ու Ավագանու թեկնածուները քարոզչական խմբերի հետ շրջեցին փողոցներում ու բակերում, բաժանեցին հազարավոր բուկլետներ, բարձրախոսներով իրազեկեցին քաղաքացիներին կուսակցության նախընտրական ծրագրի դրույթների վերաբերյալ եւ այլն: Մարդկանց բացարձակ մեծամասնությունը մեծ սպասումներով ու դրական տրամադրվածությամբ էին ողջունում եւ փոփոխությունների հույս հայտնում, հատկապես առավել ջերմությամբ ողջունում էին Զարուհի Փոստանջյանին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուներն այսօր զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հանդես են եկել ասուլիսներով եւ հարցազրույցներով:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ Ավագանու թեկնածուների քարոզարշավը կշարունակվի վաղը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն