Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեդրո Ագրամունտը հրաժարական չտվեց. Առավոտ

Քաղաքականություն
exxv

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն անակնկալ մատուցեց ԵԽԽՎ բյուրոյի անդամներին և խախտեց բոլոր պայմանավորվածությունները: Նա քաղաքական խմբերի հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, որ ինքը դիմավորելու է Իսպանիայի թագավորին և հաջորդ օրը հրաժարական տա: Նախորդ օրերին ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը վստահ էր, որ այսօր Ագրամունտը հրաժարականի մասին հայտարարություն է անելու, սակայն նա անգամ չէր մասնակցում Բյուրոյի նիստին: Քիչ առաջ ավարտվեց Բյուրոյի նիստը, հենց որի ընթացքում էլ նախատեսվում էր, որ այսօր Ագրամունտը հայտնելու է իր հրաժարականի մասին: ԵԽԽՎ պատվիրակներն ասում են, որ սա աննախադեպ իրավիճակ է ԵԽԽՎ պատմության ընթացքում: Հերթով Բյուրոյի նիստից դուրս էին գալիս Բյուրոյի անդամները բավականին շփոթված ու լարված, անգամ չէին ցանկանում զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Կցկտուր տեղեկություններ էին տալիս, որ Բյուրոն ուղիներ է փնտրում Ագրամունտի լիազորությունները սահմանափակելու և նրա իմպիչմենտի գործընթացը կազմակերպելու համար: Ամբողջական հոդվածը` այստեղ