Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնգրես-ՀԺԿ դիմումի տակ Ստ. Դեմիրճյանի ստորագրությունը չի եղել (տեսանյութ)

Քաղաքականություն
sd3

Սահմանադրական դատարանում այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի`ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննությանը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում հայտարարեց, որ ընդդիմադիր կողմին անգամ չի բավարարում այն, որ այս անգամ հետընտրական զարգացումներ չեղան, իսկ իրենց անվանեցին հանցագործներ։ Իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն իր ելույթում ասաց, որ ՍԴ ամբողջ պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ չուներ որեւէ պատշաճ կազմված ձեւակերպում, հավելված։ Նա խոսեց լիազորագրի թեմայի մասին` նշելով, որ Կոնգրես-ՀԺԿ ներկայացրած դիմումի տակ Ստեփան Դեմիրճյանի ստորագրությունը չի եղել. «Եղել է ինչ-որ անհասկանալի մարդու ստորագրություն, ու մենք ընթացք ենք տվել այդ դիմումին, մինչդեռ կարող էինք մերժել»: Նա անդրադարձավ Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե բոլոր ընտրություններն այնքան նման են իրար, որ «դեժավյուի» զգացողություն են առաջացնում ընտրախախտումների առատությամբ. «Ամբողջ կյանքը կդառնա դեժա վյու, եթե շարժվում ես ոչ թե առաջ, այլ հետ։ Կոչ եմ անում Բարձր դատարանին` մերժել դիմումն ու ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը»։ Առավոտյան ժամը 9-ին սկսված նիստը մեկ ժամ անց ավարտվեց։ Դատարանը​ գնաց խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի օրվա ընթացքում։