A
A
Վարարումներից կպաշտպանվեն զորամասերն ու տները
ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացրել, որ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի տարածքով անցնող Բմբուլենց և Մովրովի հեղեղատարների առաջնահերթ հատվածների մաքրման և ափերի ամրացման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Գարնանային վարարումների ժամանակ կկանխվի վերոհիշյալ հատվածներում գետերի ու հեղեղատարների ափերի և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները՝ գյուղատնտեսական հողերը, բնակելի տները, զորամասերը։