Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել ԵԽԽՎ նիստը

Քաղաքականություն
pedro-agramunt2

ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։ «ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը»,- ՖԲ-ում գրում է Ս. Ֆարմանյանը։ Հիշեցնենք, Ագրամունտի հրաժարականի պահանջի հիմքում նրա՝ Պուտինի ինքնաթիռով Սիրիա այցելությունն է։