Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում էր ուղղված Լևոն Զուրաբյանի մատը. վիճաբանություն ՍԴ-ում

Քաղաքականություն
sd5

Սահմանադրական դատարանում այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի`ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննությանն անսպասելի վիճաբանություն սկսվեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի միջեւ։ Տիգրան Մուկուչյանը պատասխանում էր դաշինքի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հարցերին, երբ Լեւոն Զուրաբյանը սկսեց կողքի մարդկանց հետ խոսել։ «Ձեր մատը իջեցրեք»,- խոսքն ուղղելով Լեւոն Զուրաբյանին` ասաց Տիգրան Մուկուչյանը` կարծելով, թե Լեւոն Զուրաբյանն իրեն է մատնանշում։ «Ես քեզ հետ էի՞, զբաղվի քո գործով:Մատի վրա ինչի ես էդպես ֆիքսվում»,-զարմացած արձագանքեց Լեւոն Զուրաբյանը։ «Դու» չի, «Ձեր» ա...Դա ձեր ենթագիտակցական մակարդա՞կն է»,-հանգիստ շարունակեց Տիգրան Մուկուչյանը։ «Ես ստիպված եմ նիստը ընդհատել, խնդրում եմ պահպանել կոռեկտությունը»,-բարկացած միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։