Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական խնձորը ոչնչացված չէ. ՍԱՊԾ հաղորդագրությունը հերքվում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-6-3

Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը քիչ առաջ երևանյան շուկաներից մեկից 1200 դրամով գնեց ադրբեջանական ծագման խնձոր։ Վաճառողը չթաքցրեց, որ դա ադրբեջանական է և համեղ. պիտակները առկա են։ Հիշեցնենք, երեկ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ  Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի  «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն)  արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: Ըստ հաղորդագրության՝ ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ՊԵԿ-ը։