Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վիրահայերի միասնությունը» սատարում է ՀՀԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
tachat

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունն ավագանու ընտրություններում կսատարի ՀՀԿ-ին ու Տարոն Մարգարյանին: Այսօր այս մասին հայտարարեց միության համանախագահ Տաճատ Վարդապետյանը. «Մենք մշտապես ստանում ենք այդ կուսակցության աջակցությունը: Եվ մեր խորհրդի ժամանակ, ճնշող մեծամասնության որոշմամբ, գտանք ճիշտ, որ պետք է սատարենք ՀՀԿ-ին»:  Տաճատ Վարդապետյանն  անդրադարձավ նաեւ օրեր առաջ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր  Սամվել Մանուկյանի ավտոմեքենայի այրմանը փորձին: Նա նշեց, որ խոսել է գործընկերոջ հետ, ու պարզվել է, որ լուրջ վնասներ չկան. «Այս երեւույթը չգիտեմ ոնց անվանեմ, դա կարելի է վանդալիզմ անվանել: Ինձ համար մի հարց է մնում՝ ինչու հենց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրերին»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք   դեպքը կապում են  պատգամավորի ազգային պատկանելության հետ, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ եւ նաեւ Սամվելն է կարծում, որ դա ազգային պատկանելության հետ կապ չունի: Ես չեմ բացառում, որ այդ սրիկան հենց հայ է: Այնտեղ ապրող բնակչության 95 տոկոսը հայեր են, ես չեմ կարծում, որ ուրիշ տեղից ուրիշ ազգի մարդ է եկել եւ արել դա»: