Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամին նույնիսկ բժշկի հետ մենակ չեն թողնում

Քաղաքականություն
hovhannes

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի բուժումը Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում նոր են սկսել: «Թե տրամադրությունն է բարձր, թե սկսել է սնվել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Հայարփի Սարգսյանը: «Սասնա ծռեր» խմբի կողմից  ՊՊԾ շենքի գրավման օրերին հրազենային վիրավորում  էր ստացած Հովհաննես Հարությունյանի ոտքում դեռ 18 բեկոր կա:  Նույնիսկ բուժումների ընթացքում, պաշտպանի խոսքերով, երեք ուղեկցողները միշտ Հովհաննեսի կողքին են: Նույնիսկ բժշկի հետ նա չի կարողանում մենակ մնալ սենյակում: Հայարփի Սարգսյանի  խոսքերով՝ Հովհաննեսը 20 օր պետք է  բուժում անցնի: Դրանից հետո նորից կոնսիլիում է հրավիրվելու՝ որոշելու համար, արդյոք պետք է շարունակել բուժումը: Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը դիմել էր կառավարությանը և պահանջել Հովհաննես Հարությունյանի  առողջական վիճակի մասին տեղեկատվություն և բոլոր բժշկական փաստաթղթերը։ Թե ինչ պատասխան է տրվել ՄԻԵԴ-ին, պաշտպանը դեռ չի ստացել: