Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանի վիրահատությունը նորմալ է ընթացել

Քաղաքականություն
xandoyan

Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում  աչքի վիրահատության ենթարկելուց հետո  միանգամից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Պաշտպան Արա Ղարագյոզյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ  վիրահատությունը  նորմալ է ընթացել, վիրահատությունից հետո որեւէ խնդիր չի առաջացել: Արարատ Խանդոյանը աչքի վնասվածքը ստացել է անցյալ տարվա հուլիսի 20-ին՝ Խորենացիի  հայտնի դեպքերի ժամանակ՝ հատուկ միջոցի կիրառման հետևանքով: Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանն արդեն 8 ամիս է կալանքի տակ է: Նրա գործով նիստին, որը կայանալու է ապրիլի 27-ին: Դատավորը դատախազի կարծիքը լսելուց հետո պետք է որոշում կայացնի ՝  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին որպես վկա հրավիրե՞լ դատարան հարցաքննության, թե՝ ոչ: