Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ընդդիմախոսները թող իրենց սեւ ակնոցը հանեն ու լավն էլ գոնե տեսնեն». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-3

Էրեբունի վարչական շրջանում այսօր մեկնարկեց ՀՀԿ ավագանու ընտրությունների քարոզարշավը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ գործող ավագանու անդամներ արվեստագետների գլխավորությամբ։ Տարոն Մարգարյանին դիմավորեցին աղուհացով։ Նշվեց, որ պատահական չի եղել Էրեբունի վարչական շրջանի ընտրությունը` որպես պատմական Էրեբունիի խորհրդանիշ։ Ավագանու ցուցակում ներառված «Սինոփսիս» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Հովիկ Մուսայելյանն իր ելույթում հայտարարեց, որ ձայն տալով Տարոն Մարգարյանին, ձայն են տալիս ապագային եւ կշարունակեն կիսատ մնացած ծրագրերին.«Մեր ընդդիմախոսները թող իրենց սեւ ակնոցը հանեն ու լավն էլ գոնե տեսնեն»: ՀՀԿ ավագանու թեկնածու, ցուցակով 2-րդ համար Սմբատ Լպուտյանն իր ելույթում հայտարարեց, որ անկեղծ հավատում է Տարոն Մարգարյանին ու նրա հոգատարությանն ու աշխատասիրությանը.«Այս տարիներին նա մատ լավ բաներ է արել։ Ես ուզում եմ լինել օգտակար Տարոն Մարգարյանին, դրա համար էլ ես այսօր այստեղ եմ»: Տարոն Մարգարյանն իր հերթին նշեց, որ իրենց ծրագրերը ոչ միայն ընտրություններից ընտրություն են ներկայացնում, այլ բակ առ բակ հանդիպումներին.«Այսօր մենք ունենք իրականում ավելի լավ Երեւան։ Սակայն խնդիրները այդպիսով չեն վերջացել, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Հանուն Երեւանի կունենանք կանաչ տարածքներ, բարեկեցիկ կյանք»: Ելույթներից հետո Տարոն Մարգարյանը մոտեցավ բնակիչներին, շփվեց նրանց հետ, լուսանկարվեց։ Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով քարոզարշավում իր մրցակից Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի մասին` նշեց.«Շատ լավ է, եթե նրանց հետ շատ ուրախ կլինի քաղաքապետարանում»: Այս պահին քարոզարշավը Նոր Արեշում է։ Region Capture [caption id="attachment_1537558" align="alignnone" width="700"]Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District[/caption] [caption id="attachment_1537559" align="alignnone" width="700"]Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District[/caption] [caption id="attachment_1537598" align="alignnone" width="700"]Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District[/caption] [caption id="attachment_1537599" align="alignnone" width="700"]Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District[/caption] [caption id="attachment_1537600" align="alignnone" width="700"]Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District[/caption] [caption id="attachment_1537601" align="alignnone" width="700"]Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District[/caption] [caption id="attachment_1537557" align="alignnone" width="700"]Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District Pre-election campaign of the Armenian Republican Party took place at Erebuni District[/caption]