Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՊ-ն ստանձնել է Փարիզի ահաբեկչության պատասխանատվությունը. թարմացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
download

10.20 Իսլամական պետությունն ստանձնել է Փարիզի ահաբեկչության պատասխանատվությունը։ Խմբավորումը հայտարարել է, որ հարձակվողն ԻՊ զինվոր է եղել։ Փարիզի դատախազը հայտարարել է, որ ահաբեկչի ինքնությունը հայտնի է, սակայն դեռևս ձեռնպահ են մնում հայտնել անունը, քանի դեռ նրա համախոհները գտնված չեն։ ԻՊ-ն գաղտնի չի պահում հարձակվողի անունը՝ «Աբու-Յուսեֆ բելգիացի»։ 00.043.Փարիզի կենտրոնում՝ Շանզ Էլիզեի վրա, փոխհրաձգության հետևանքով ոստիկան է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են:  Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով։ Ըստ ականատեսների՝  հարձակվող տղամարդը զինված է եղել Կալաշնիկով ավտոմատով: Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ հարձակվողի  մեքենան կանգնել է ոստիկանական մեքենայի մոտ ժամը 21։00-ի սահմանում։ Տղամարդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել  ավտոմատ զենքից։ Փարիզի կենտրոնում հատուկ գործողություն է ընթանում: Ոստիկանականությունը  կոչ է անում մարդկանց խուսափել դեպքի վայրի տարածքում հայտնվելուց: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է եղել։ Միաժամանակ ԶԼՄ-ները գրում են, որ հնարավոր է զինված կողոպուտի փորձ է տեղի ունեցել։ Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է,որ Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը ահաբեկչական բնույթ է ունեցել։