A
A
Դատարանի որոշումը զայրացրեց լեյտենանտի հարազատներին (տեսանյութ)
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց ժամկետային զինծառայողին թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Արամ Աղայանի վճիռը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լեյտենանտ Արամ Աղայանին դատապարտել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման՝ զինվոր Ռուդիկ Գրիգորյանին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար: Արամ Աղայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 3 ամիս ազատազրկում ՝ գումարելով 2014 թ-ի դատվածության պայմանական ազատման չկրած մասը: Դատարանի որոշումը զայրացրեց Արամ Աղայանի հարազատներին, միաժամանակ նրանք Արամին հորդորեցին. «Արամ, հետդ ենք, դուխով...»: Դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: Առավել մանրամասն՝ տեսանյութում: