A
A
3 օր հանգիստ՝ տոների կապակցությամբ
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ ոչ աշխատանքային Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նախորդող Մայիսի 8-ը՝ երկրապահի օրը ևս կլինի ոչ աշխատանքային: Փոխարենը՝ աշխատանքային կլինի մայիսի 20-ը՝ շաբաթ օրը։ Մայիսի 9-ին Հայաստանը նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը: Հիշեցնենք, աշխատանքային է նաև մայիսի 6-ը. Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթի օրվա՝ ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխվել է մայիսի 6` շաբաթ օր: