Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրպագության համար դուրս կբերվեն Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները

Հասարակություն
b9f5bb4f16e04b621e6f67584df2444b

Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման տոնին` ապրիլի 22-ին, ժամը 10:30-ին, Գեղարքունյաց թեմի Գավառի Ս. Կարապետ եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ` հանդիսապետությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի: 2016 թվականին այս տոնը հռչակվել է թեմի Ս. Կարապետ եկեղեցու ուխտի օր: Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիսավոր կերպով եկեղեցի կտարվի համաքրիստոնեական սրբի մասունքներն ամփոփող մասնատուփը: Սրբի մասունքները եկեղեցում կմնան մինչև 17:00-ը` բարեպաշտ ժողովրդի խոնարհման և երկրպագության համար: