Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միլիարդատերերը թուրքական զիբիլն են տանը դնում, որը ռակի բուն է. գորգավաճառ (տեսանյութ)

Հասարակություն
gorg

Վերնիսաժի արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքի տարածքը բարեկարգվել է: Արհեստավորների ձեռքի աշխատանքները և արվեստի նմուշները այժմ այնտեղ ներկայացվում են ավելի հարմարավետ պայմաններում, սակայն ապրանքի իրացման խնդիրը շարունակում է մնալ արդիական։ Գորգավաճառ Վազգեն Աբգարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ  Հայաստանի և Արցախի տարբեր շրջանների գորգերն այստեղ չեն վաճառվում: Պատճառն այն է, որ Հայաստան քիչ զբոսաշրջիկներ են այցելում, Հայաստանը զբոսաշրջիկների համար թանկ երկիր է, իսկ տեղացիների մոտ հայկական գորգերը պահանջարկ չեն վայելում. «Երանի տեղացի հաճախորդ ունենանք, բայց տեղացի միլիարդատերերը գնում են թուրքական զիբիլն են իրենց տունը դնում, որը ռակի բուն է,- ասում է գորգավաճառը:- Ոչ մի բան չենք կարողանում վաճառել, որովհետև տուրիստ չկա, Փարիզից թանկ է այս երկիրը, հյուրանոցները թանկ են»: Ավելին՝ տեսանյութով