Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանին վիրահատելու են

Քաղաքականություն
ararat-xandoyan2

Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին,  տեղափոխել են  Մալայանի  անվան ակնաբուժական կենտրոն վիրահատության: Այս մասին  «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:   Արարատ Խանդոյանը աչքի վնասվածքը ստացել է անցյալ տարվա հուլիսի 20-ին՝ Խորենացիի  հայտնի դեպքերի ժամանակ՝ հատուկ միջոցի կիրառման հետևանքով: Պաշտպանի փոխանցմամբ՝ վիրահատությունը կայանալու է  այսօր: Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանն արդեն 8 ամիս է կալանքի տակ է: