Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ը դիմում է աջակցության խնդրանքով (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-1

ԵԼՔ դաշինքն այսօր դրամահավաք-երեկո է կազմակերպում՝ նոր քաղաքական մշակույթով իրականացնելու համար Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԵԼՔ դաշինքով պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը։   «Յուրաքանչյուր դրամը, որ նվիրաբերվելու է, ծախսվելու է քարոզարշավը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Պատրաստ ենք լսել քննադատություն, միասին վայելել երեկոն։ Որոշ քաղաքական ուժեր փող են բաժանում, որ փող աշխատեն, մենք դրամահավաք ենք անում, որպեսզի Երևան քաղաքում իշխանափոխություն իրականացնենք և տեղական մակարդակում ծառայություն մատուցենք քաղաքացուն»,- նշեց Էդմոն Մարուքյանը։ Դրամահավաք-նվիրատվությունը նախատեսված է այսօր, ժամը 19.00-ին, Կոնգրես հյուրանոցում։