Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ են ասում Կարեն Սերոբիչի օրագրերը. thearmenians.am

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serobich

Դեմիրճյանի այդ գրություններում ոչ միայն նրա ղեկավարած Հայաստանն է՝ իր խնդիրներով, իրադարձություններով, այլ նաև՝ հայ մտավորականներ են: Մտավորականության կարկառուն ներկայացուցիչներ, որոնցից շատերը եղել են կուռքեր, սերունդների պաշտելիներ, դասագրքային օրինակներ: Եվ ուրեմն. ի՞նչ են ասում Կարեն Դեմիրճյանի օրագրերը:    «14.05.76 Բնակարանային հարց- Շիրազ (Ա. Շիրազ), Ս. Կապուտիկյան և ուրիշներ: *Խոսքը Ա. Շիրազին և Ս. Կապուտիկյանին նոր բնակարաններ տալու մասին է: Նրա համար առանձնացվել էր բնակտարածք Դ. Դեմիրճյան փողոցի շենքում: 30.03.77 Բալայան Զ.: Զրույց տարբեր թեմաներով: Ճիշտ է բարձրացնում մամուլը նեգատիվ երևույթների դեմ պայքարում օգտագործելու հարցը: Մեծ մասը Հովբախի (Հ. Բաղդասարյան) մասին: 08.01.79 Ընդունեցի Հ. Ղափլանյանին: Առաջարկում է լուծարել գեղարվեստական ղեկավարի, գլխավոր ռեժիսորի պաշտոնները և հիմնադրել կոլեգիա-տնօրեն+կոլեգիայի անդամներ առաջատար դերասաններից և ռեժիսորներից (Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Հ. Ղափլանյան, Բ. Ներսիսյան, Կ. Ծատուրյան կամ Նորիկ Սարկիսյան+կուս. քարտ./ արհմիություն և կոմսոմոլ)*: *Հ. Ղափլանյանի այդ առաջարկը չի ընդունվում: 31.07.79 Ընդունել Գ. Էմինին: Գրողների դերի բարձրացումը մեր քաղաքականությունը կյանքի կոչելու հարցերում: Իր 60-ամյակի մասին: Պարգևի հարց (ակնարկում է աշխատանքային հերոսի կոչման համար):  *1979-ի սեպտեմբերին,  ծննդյան 60-ամյակի առթիվ Գևորգ Էմինը պարգևատրվում է ժողովուրդների բարեկամության շքանշանով: 02.08.79 է. Հովհաննիսյան-կոմպոզիտոր -Բնակարանի մասին: -ԽՍՀՄ պետական մրցանակի մասին: 04.01.80 Ս. Կապուտիկյան-նամակի հարցով (լեզվի հարցով) 3 ժամ խոսեցի, բացատրեցի: 16.02.80 Հանդիպում գրողների հետ 13:00-ից մինչև 20:00 -Հանրապետության ընդհանուր իրավիճակը: -Պիեսների մասին: -Լեզվի մասին: -Գրողների տան մասին: -Այն մասին, որ նրանք պարտավոր են ակտիվորեն օգնել մեզ՝ մեր խնդիրներն իրականացնելու գործում: -Մեծամտությամբ տառապող ոմանց քաղաքական ճողվածքը: -Հարցեր և պատասխաններ: -Պետք է միշտ գովաբանել ժողովրդին, բարձրացնել նրա փառքը, ոչ թե՝ ձերը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում