Արթուր Գեւորգյանը չընտրվեց՝ բակը վերածվեց աղբանոցի
Արաբկիր համայնքի Գյուլբենկյան 37 շենքի բակն արդեն 15 օր է՝ վերածվել է աղբանոցի: 15 օր առաջ էտած ծառերի ճյուղերն ու շինարարական աղբը դժվարացրել են անգամ բակի ելումուտը:
Բանն այն է, որ ընտրություններից առաջ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Գեւորգյանը խոստացել էր շենքի բնակիչներին բարեկարգել բակը եւ այգի կառուցել: Խոստացածի պես՝ աշխատանքները սկսել էին մինչեւ ընտրությունների օրը: Ապրիլի 2-ին Արթուր Գեւորգյանը չընտրվեց պատգամավոր եւ բավարար չէ բանվորները բարեկարգման աշխատանքը կիսատ թողեցին եւ հեռացան, արած աշխատանքից մնացած աղբն էլ թողեցին բակում:
Բնակիչները կես կատակ, կես լուրջ ասում են, թե գուցե գալիք ավագանու ընտրությունների ժամանակ որեւէ թեկնածու գա ու իրենց բակը բարեկարգի. «Մենք 30 տարի է՝ այս բակում ոչ այգի ենք տեսել, ոչ էլ ասֆալտապատում, հազիվ ուրախացել էինք, որ մեկը որոշել է մեզ էլ հաշվի առնել ու մի քանի նստարան դնել բակում, որ դուրս գանք նստենք: Այն էլ հիմա ավելի վատ վիճակ է»,- ասում են բնակիչները:
Այս աղբը չեն հեռացնում նաեւ Արաբկիր համայնքի կոմունալ ծառայության աշխատակիցները՝ ասելով, թե իրենք ոչ ծառեր էտողն են, ոչ էլ շինարարություն նախաձեռնողը:
