A
A
Հացադուլավոր Հրաչյա Բոյաջյանը տեղափոխվել է ՔԿՀ բուժմաս. ՀՔԱՎ
Այսօր Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող իր պաշտպանյալին: Վերջինս արդեն տասը օր գտնվում է հացադուլի մեջ և պահվում Նուբարաշեն ՔԿՀ առաջին հարկում, որում տեղակայված խցերի վատ պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը: Պաշտպանի փոխանցմամբ՝ այսօր Հրաչյա Բոյաջյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս: Վերջինս պնդում է, որ շարունակելու է հացադուլը և տեսակցություն է պահանջում Դատախազության ներկայացուցիչների հետ: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ