Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն. Արթուր Մկրտչյան

Հասարակություն
arcakh-artur-mkrtchyan-634x445

Այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի մահվան 25-րդ տարելիցը Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: 25 տարի առաջ այս օրը ընդհատվեց արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը, սակայն նրա գաղափարներն ու հզոր հայրենիքի տեսլականը իր մահից քառորդ դար անց էլ արդիական ու պահանջված են Արցախում: «Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- սա էր նրա համոզմունքը: unnamed (23)