A
A
Այսօրվանից՝ նոր ցիկլոն
Այսօրվանից սկսած մինչև ապրիլի 16-ը Հայաստանը գտնվելու է Միջերկարական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Հատկապես առատ անձրևներ են կանխատեսվում վաղը առավոտյան: Չնայած տեղումնառատ եղանակին՝ ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, քանի որ մոտեցող ցիկլոնը իր հետ բերում է նաև հարավային տաք օդային հոսանքներ:
Մոտեցող հզոր ցիկլոնի ամպամածության ծածկը՝ արբանյակային լուսանկարի վրա: