Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ձեզնից ակնկալում եմ ոլորտում կտրուկ, դմփոց ռեֆորմ». վարչապետ

Կարևոր լուրեր Հասարակություն
karen-kara-1

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ ոռոգման ջրի խնդրին: Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ այս պահին ավարտական փուլում են գտնվում 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները. «Որոշ շրջաններում հողօգտագործողները արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները: Կախված հողի ֆիզիկական կազմից՝ հանրապետության մոտ 70 համայնքներում հողատարածքներն ունեն գերնորմատիվային ջրապահանջ, իսկ որոշ տեղերում դրանից էլ բարձր: Այդ տարածքներում մատակարարվող ջրի դիմաց ձեւավորվում է մեծ հասույթ, ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվային ծրագրով չի վճարվում: Այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձեւավորել է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների մոտ եւ ֆինանսական ճեղքվածք՝ ջրամատակարարող կազմակերպությունների մոտ»: Այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետը ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարին հանձնարարեց ստեղծել այնպիսի համակարգ, որը կկանխարգելի ջրի գերկորուստները. «Ես ձեզնից ակնկալում եմ ոլորտում կտրուկ, դմփոց ռեֆորմ, պայմանավորվեցի՞նք»: