Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ազատել է պաշտոնից Կամո Աղաբաբյանին

Պաշտոնական
karen-kara-1

ՀՀ վարչապետի որոշմամբ՝  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Կամո Աղաբաբյանն ազատվել է պաշտոնից։

Փաստաթղթում ասվում է.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Կամո Աղաբաբյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։