«Ինչ-որ քանակի մարդիկ հույսեր են կապում ինձ հետ». Արման Սահակյան (տեսանյութ)
Ի՞նչ հասցրեց անել ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանը ավարտվող 5-րդ գումարման ԱԺ-ում: Այդ հարցին պատասխանելիս Շիրակի մարզից արդեն 3-րդ անգամ վերընտրված պատգամավորը երկար մտածեց. «Էդ հարցը շատ երկար հարց է, դե հիմա ոտի վրա չեմ կարա պատասխանեմ համապարփակ: Ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ կիսատ թողեցի: Օրինակ՝ Գյումրիի հետ կապված ծրագրերը, որոնք դեռ չենք արել, օրինակ՝ օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնք դեռ չենք արել»: Նա չի խորշում այն որակումից, որ ինքը լռակյաց, չխոսկան պատգամավորներից է եղել. «Դե հա, դա գաղտնիք չէ, ես դրանից վատ չեմ զգում. ամեն մարդ իր ոճն ունի աշխատելու. մարդ կա ճառ է ասում, մարդ կա՝ զանգ է կախում, խոսացողները խոսում են, փառք Աստծո: Իմ կախած զանգը այն է եղել, որ ընտրությունների արդյունքներից երեւում է, թե ինչ-որ քանակի մարդիկ հույսեր են կապում ինձ հետ: Շիրակի մարզի բնակչության ձայներն ունենալը ինձ համար մեծ պատիվ է»: Ավելին՝ տեսանյութով