Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Ադիբեկյան. «Կունենաք խաղ՝ մեկ դարպասին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Tu7d8JYGLic

Երեւանի քաղաքապետի ընտրություններում որոշիչ է լինելու, թե «Ծառուկյան»  դաշինքի Երեւանում ստացած քսանվեց տոկոս եւ ԱԺ չանցած ընդդիմադիր ուժերի ընդհանուր առմամբ ստացած տասը տոկոս ձայները ինչպես կվերաբաշխվեն: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքերով,  «Ծառուկյանին» ձայն տվածների մի մասը իշխանամետ է, մյուս մասը ընդդիմադիր է: «Հիմա հարց է, թե ընդդիմադիր զանգվածը, որ ուժին ձայն կտա՝ «Ելքին», թե «Երկիր Ծիրանիին»: Ամեն դեպքում, Փաշինյանը ավելի լուրջ կշիռ ունի, քան Փոստանջյանը: Փաստորեն,  կունենաք խաղ՝ մեկ դարպասին, քանի որ երեւանցիների երկու երրորդը գոհ է քաղաքապետից»: Նա ընդգծեց, որ թեեւ Երեւանում խնդիրներ կան սպասարկման ոլորտի հետ կապված, սակայն ամեն դեպքում, Տարոն Մարգարյանը, որպես քաղաքական գործիչ, առաջին տասնյակում է, իսկ իշխանական համակարգում կշիռ ունեցողներից երրորդ դեմքն է:  Սոցիոլոգի դիտարկմամբ՝  ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հիսունհինգ տոկոս ձայների մեծ մասն ապահովել են ռեյտինգային թեկնածուները, սակայն այս անգամ նման բան չի լինի: