A
A
Ոսկու հանքում պայթեցումների հետեւանքով Գնդեվազում փլուզվել է պատ
Ապրիլի 10-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոսկու հանքում պարբերաբար պայթեցման աշխատանքներ իրականացնելու պատճառով փլուզվել է երկհարկանի տան 1-ին հարկում գտնվող հացատան պատը (2 քմ): Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինության պատը՝ 7 քմ: Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին և Գնդեվազ գյուղի վարչական ներկայացուցչին: ԱԻՆ