Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղում հայտնաբերվել է ական

Պաշտոնական
c23298a209a9862da31cAkan

Ապրիլի 10-ին, ժամը 18:27-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի հարավ-արևմուտքում՝ դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 100 մմ արկանման առարկա, ինչը տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ թիվ № զորամասի և ԱԱԾ օպերատիվ հերթապահերին, Մարզային ոստիկանության օպերատիվ հերթապահի օգնականին, ՊՆ Շիրակի մարզի կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ հերթապահին և ՀՀ ՊՆ թիվ № զորամասի հրամանատարին:  ՀՀ ԱԻՆ